მასწავლებლის ბლოგი
Thursday, October 25, 2012
სასწავლო პროექტი
Նախագծի հիմնական թեման-Աշակերտներն
իմանան, որ մարդու իրավունքների պաշտպանությունը և բոլոր մարդկանց հավասարության գաղափարը
ամենաէական, հիմնավոր արժեքներից մեկն է:
Նախագծի էֆեքտիվությունը- Աշակերտներն իմանան , թե ինչ է մարդու իրավունքների պաշտպանությունը
և ինչպես պաշտպանեն իրենց իրավունքները:
Նախագծի նպատակը- Աշակերտներն իմանան, որ վերջին ժամանակներս մարդու
իրավունքների պաշտպանությունը վերածվել է միջազգային փոխհարաբերությունների նշանակալից
գործոնի: Ձևականորեն օրենքի ուժով միլիարդատիրոջ և մուրացկանի զավակները հավասար են,
սակայն իրականում նրանք ունեն միանգամայն տարբեր իրավունքներ: Առանձնապես լուրջ հիմնախնդիր
է իշխանության կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումը: Երկիրը, որտեղ անտեսվում
են քաղաքացիների սահմանադրական իրավունքները,համարվում է ոչ ժողովրդավարական պետություն,
և այն կարող է դառնալ որոշակի պատժամիչոցների օբյեկտ: մարդու իրավունքների պաշտպանության
համար պետք է իրականացնել մի շարք միջոցառումներ (ինտերվենցիա): Պետք է յուրաքանչյուր
անձ ծանոթանա ժամանակակից մարդու իրավունքների ձևերին և մոտեցումներին, որոնց միջոցով
բնակչությունը կարող է հնչեցնել իր ձայնը և պաշտպանել շահերը, պլանավորել և վարել հանրային
խորհրդատվություն: Մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարը երկարատև և բարդ
գործընթաց է: Դրա արհեստական արագացումը կարող է լուրջ հիմնախնդիրներ հարուցել ողջ
աշխարհում:
Մասնակիցների հասակը- 10-12-րդ դասարանների աշակերտներ
Նախագծի տևողությունը- երկու դասաժամ
Սպասվող արդյունքները-Աշակերտները
պատկերացում կազմեն մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Նախագծի ռեսուրսներ – համակարգիչ,
համացանց, պրոեկտոր, էկրան, դպրոց, թերթեր, գրիչ
Նախագծի ընթացքը – 1.Մարդու իրավունքների
խաղտումն արգելող ազդանշաններով պլակատների կազմում: 2.Մարդու իրավունքների պաշտպանությունը
խաղտելու վնասակար ազդեցության մասին ժողովների կազմակերպում:
Նախագծի հեղինակ - Առաքել Քլոյան
Հեղինակի էլ փոստ –
arakelkloian@gmail.com
Subscribe to:
Posts (Atom)