Thursday, October 25, 2012

პრეზენტაცია

პრეზენტაცია

სასწავლო პროექტი


Նախագծի անվանումըՄարդու իրավունքների պաշտպանություն
Նախագծի հիմնական թեման-Աշակերտներն իմանան, որ մարդու իրավունքների պաշտպանությունը և բոլոր մարդկանց հավասարության գաղափարը ամենաէական, հիմնավոր արժեքներից մեկն է:
Նախագծի էֆեքտիվությունը- Աշակերտներն իմանան , թե ինչ է մարդու իրավունքների պաշտպանությունը և ինչպես պաշտպանեն իրենց իրավունքները:
Նախագծի նպատակը-  Աշակերտներն իմանան, որ վերջին ժամանակներս մարդու իրավունքների պաշտպանությունը վերածվել է միջազգային փոխհարաբերությունների նշանակալից գործոնի: Ձևականորեն օրենքի ուժով միլիարդատիրոջ և մուրացկանի զավակները հավասար են, սակայն իրականում նրանք ունեն միանգամայն տարբեր իրավունքներ: Առանձնապես լուրջ հիմնախնդիր է իշխանության կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումը: Երկիրը, որտեղ անտեսվում են քաղաքացիների սահմանադրական իրավունքները,համարվում է ոչ ժողովրդավարական պետություն, և այն կարող է դառնալ որոշակի պատժամիչոցների օբյեկտ: մարդու իրավունքների պաշտպանության համար պետք է իրականացնել մի շարք միջոցառումներ (ինտերվենցիա): Պետք է յուրաքանչյուր անձ ծանոթանա ժամանակակից մարդու իրավունքների ձևերին և մոտեցումներին, որոնց միջոցով բնակչությունը կարող է հնչեցնել իր ձայնը և պաշտպանել շահերը, պլանավորել և վարել հանրային խորհրդատվություն: Մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարը երկարատև և բարդ գործընթաց է: Դրա արհեստական արագացումը կարող է լուրջ հիմնախնդիրներ հարուցել ողջ աշխարհում:
Մասնակիցների հասակը-     10-12-րդ դասարանների աշակերտներ
Նախագծի տևողությունը-    երկու դասաժամ
Սպասվող արդյունքները-Աշակերտները պատկերացում կազմեն մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Նախագծի ռեսուրսներ – համակարգիչ, համացանց, պրոեկտոր, էկրան, դպրոց, թերթեր, գրիչ
Նախագծի ընթացքը – 1.Մարդու իրավունքների խաղտումն արգելող ազդանշաններով պլակատների կազմում: 2.Մարդու իրավունքների պաշտպանությունը խաղտելու վնասակար ազդեցության մասին ժողովների կազմակերպում:
Նախագծի հեղինակ -     Առաքել Քլոյան
Հեղինակի էլ փոստ – arakelkloian@gmail.com